Գլխավոր Մեր մասին

Մեր մասին

diplom

«Մաստերֆայբր» ընկերությունը կազմավորվել է 2008 թ.-ին: Ձեռք բերելով ավստարալիական «Մաստերֆայբր» ընկերության տեխնոլոգիան կիրառելու իրավունք` ընկերությունը սկսել է զբաղվել ռետինե ծածկերի արտադրությամբ ու դրանց տեղադրմամբ: «Մաստերֆայբր»-ի արտադրանքը նախատեսված է ամենատարբեր մարզադաշտերի ու մարզասրահների, մանկական խաղահրապարակների, մանկապարտեզի խաղասենյակների, ինչպես նաև հատուկ նշանակության այլ տարածքների համար: Հատակի ռետինե ծածկերը լայն կիրառություն են գտել իրենց որակային բարձր հատկանիշների շնորհիվ. դրանք համապատասխանում են համաշխարհային բոլոր ստանդարտներին, դիմացկուն են, ապահով և ծառայում են շատ երկար:
«Մաստերֆայբեր» ընկերությունը իր գործունեության ընթացքում արժանացել է բարձր գնահատանքի և վստահության: Այդ է վկայում համագործակցությունը մի շարք հեղինակավոր ընկերությունների հետ, որոնց թվում են ELITE GROUP-ը, AMERIA GROUP_ը, MIKA ցեմենտ ընկերությունը, Կենտրոնական բանկը, Մետրոպոլիտեն ՓԲԸ-ն և ուրիշներ:

 

vkayakan

 

         «Մաստերֆայբեր» ընկերության  ձեռքբերումները խոսում են նրա վարկանիշի ու հուսալի գործունեության մասին: 2011 թ.-ին այն արժանացել է Տարվա լավագույն ապրանքատեսակ մրցանակին: Շարունակում է մեծ հաջողություններ գրանցել նաև  ամենատարբեր expo ցուցահանդեսներում:

 

 Մաստերֆայբր – որակ, երկարակեցություն և մատչելիություն: