10661820_1487825771469325_2787254544694157060_o
27907667_1847799641961370_6129809232043190059
29216163_1891268300947837_7513757082327712698_n
16121461_1142188035897702_928568027_o
23949572_1437994219650414_2042762061_o
11894470_1602791389972762_3132120289199539864
29512372_2018700771715153_8568439859452708952_n
19554127_460798584282575_8295077843194638678_n
11885369_1605150006403567_8212224542308914133_n
11073573_1553114661607102_3222520766874778893_n
11781697_1602730799978821_1028531265882254896_n
11896185_1602714843313750_7737159441805332353_n
19467590_178518096019348_3430490586263765950_o
16931220_1182538771862628_886291253_o

Ստանդարտ հատակներն այլևս անցյալում են. դրանց փոխարինելու են եկել հատակի ռետինե ծածկերը: Այն կարելի է տեսնել՝ բակային խաղահրապարակներում, սպորտային դահլիճներում , մարզադաշտերում, մարզասրահներում, ինչպես նաև լայնորեն կիրառվում է լողավազանների շուրջ, գյուղատնտեսական ոլորտներում, արտադրական տարածքներում և այլն: Մեր կողմից արտադրվող ծածկերն ունեն բազմերանգ գունապնակ, դիմացկուն են, հեշտ խնամվող, ինչն էլ հնարավորություն է տալիս ծածկերը կիրառելի դարձնել, ինչպես բացօթյա, այնպես էլ փակ տարածքներում: Իր բնութագրումով և պատրաստման եղանակով ծածկույթը հավասարազոր է IAAF-ում հավատարմագրված Conipura SP, Herculan SR ծածկույթներին և կարող է եվրոպական առաջատար ստանդարտների հետ պատվավոր դիրք զբաղեցնել թեթև ատլետիկայի համար նախատեսված պրոֆեսիոնալ ծածկույթների շուկայում:


Առավելություններ՝
1. Կիրառումը թե՛ բաց և թե՛ փակ տարածքներում,
2. Երկարակեցություն,
3. Համապատասխանելիությունը միջազգային ստանդարտներին,
4. Էկոլոգիապես անվտանգության երաշխավորումը հավաստագրերով
5. Բազմերանգ գունապնակ և ցանկացած պատկերի տեղադրում

Բոլոր տեսակի ծածկերի տեխնոլոգիան և արտադրությունը պաշտպանված են արտոնգրերով:


Տեսակներ՝


Ծածկույթ- Մաստերսպորտ
Եթե դուք սիրում եք զբաղվել սպորտով, ապա դուք կսիրեք Մաստերսպորտ ծածկերը, որոնք նախատեսված են սպորտային խաղահրապարակների համար և հեշտ խնամվում են:


Ծածկույթ- Մասնիպուր
Մասնիպուր ծածկույթը նախատեսված է վազքուղինրի համար և ունի մի շարք առավելություններ. Մոնոլիտ է, առանց կարի, ջրաթողունակ, չի սահում, ամուր է և դիմակայուն է սպորտային կոշիկների սեպերի նկատմամբ:

 

Ծածկույթ- Սենդվիչ Գումիբո
Հրաշք ծածկ՝ Սենդվիչ Գումիբո, նման է մեծ գունազարդ գորգի, երկշերտ է, այն կապահովի անվտանգությունը մանկական խաղահրապարակներում, որտեղ մեր երեխաները կխաղան մաքուր և փափուկ հարթության վրա:

 

Ծածկույթ- Էկվեստրիմատ
Նախատեսված է ձիանոցների և անասնապահական տարածքների համար: Էկվեստրիմ բառը թարգմանաբար նշանակում է ձիերի հետ առնչվող: Ծածկույթը շատ ամուր է, ջրակայուն, չի ներքաշում տհաճ հոտեր, հեշտ է խնամվում և պաշտպանում է կենդանիների ոտքերը վնասվածքներից: Այս տեխնոլոգիայի եզակիությունը կայանում է նրանում, որ չի պահաջում հիմքի նախապատրաստում: Այսպիսի հատակները գերամուր են, համապատասխանում են նաև արդյունաբերական, պահեստային, ինչպես նաև ավտոկայանատեղիների համար: Մեքենաների անվադողերը հետքեր չեն թողնում ծածկույթի վրա:

 

Ծածկույթ – Մաստերմարին
Մաստերմարին ջրակայուն ծածկույթը նախատեսված է նավերի, զբոսանավերի և այլ սահող մակերեսների, ինչպես նաև աստիճանների համար: Այս ծածկույթը օգտագործվում է այն վայրերում, որտեղ անհրաժեշտ է ապահովել հարվածի կլանման և ջրամեկուսացման հատկություններ:

 

Ծածկույթ- Աստղազարդ երկինք
Այս ծածկը ջրաթողունակ, մոնոլիտ, առանց կարի ծածկ է: Հիմնական տարբերությունը այն է, որ ծածկի պատրաստման ընթացքում ավելացվում է EPDM (ռետինե) փշուրներ, որոնք ունեն լայն գունապնակ: