04
01
3
1
16
18
11
112
113
111
110
114
012
13
17
12
19
14
115
15
011

Բնակարանը պետք է ապահովի հարմարավետ կենսապայմաններ մարդու համար, հետևաբար ժամանակակից կառույցների որակի առավել կարևոր հատկանիշներից է օգտագործվող նյութերի էկոլոգիապես մաքուր լինելը: Մենք կողմնակից ենք «կանաչ» շինարարության, որը ընդունված համաշխարհային տերմին է կառույցներում օգտագործվող նյութերի էկոլոգիապես մաքուր լինելու վերաբերյալ: Եվ առաջարկում ենք էկոլոգիապես մաքուր Bronya ջերմամեկուսիչ նյութը, որը կապահովի ոչ միայն ջերմամեկուսացումը այլ նաև էկոլոգիապես անվտանգությունը: Ճիշտ ջերմամեկուսացումը զգալիորեն կնվազեցնի ձեր էներգակորուստները: Վիճակագրական հաշվարկներով սպառվող էներգիայի ավելի քան 40% -ը օգտագործվում է տարածքի ջեռուցման համար: Bronya ջերմամեկուսիչ նյութը կօգնի ձեզ այդ հարցում, այն կիրառվում է ինչպես ներկ, բայց գործում է որպես ջերմային արգելք` կանխելով ջերմային կորուստները:


Նյութը կարելի է կիրառել պրակտիկորեն ցանկացած մակերեսի վրա: Այն կանխում է ջերմային կորուստները և էապես խնայում է էներգառեսուրսները, որի 1 մմ ծածկույթը հավասար է 5-6 սմ հանքաբամբակի: Կիրառվում է բավականին պարզ տարբերակով . անհրաժեշտ է պարզապես քսել շինության արտաքին կամ ներքին պատերին, և շինությունն այլևս պաշտպանված է ջերմային կորուստներից: Նյութի ծառայության ժամկետը 15 տարի և ավելին, եզակի է իր գնի և որակի համադրությամբ, արտոնագրված է:


Կիրառությունը՝
1. Տանիքի,
2. Պատերի,
3. Հատակի,
4. Սառնարանային տարածքների,
5. Խողովակների,
6. Ցիստերների
7. Օդորակման համակարգերի և
8. Հովվացման համակարգերի ջերմամեկուսացում

Այցելեք պաշտոնական կայքը