Կոմունալ վճարների մշտապես աճը ստիպում է մարդկանց փնտրել ջեռուցման ավելի մատչելի այլընտրանքներ: Heat Plus ինֆրակարմիր ճառագայթներով տաքացվող թաղանթային ջեռուցման համակարգի օգնությամբ դուք կկարողանաք օպտիմալացնել ջեռուցման ծախսերը:
Նախկինում օգտագործվում էին միայն կաբելային կամ խողովակաշարերով հատակի ջեռուցման տարբերակը, սակայն միևնույն ժամանակ արտերկրում արդեն լայնորեն օգտագործվում էին ինֆրակարմիր ճառագայթներով տաքացվող հատակներ: Այժմ դուք հնարավորություն ունեք այն ձեռք բերելու նաև Հայաաստանում: Տաքությունը, որը դուրս է գալիս հատակից ինֆրակարմիր ճառագայթների տեսքով, դրական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, և դրա ազդեցությունը համեմատելի է արևի ճառագայթների հետ:
Ինչու ընտրել ինֆրակարմիր ճառագայթներով տաքացվող հատակներ. սա ժամանակակից, արդյունավետ և տնտեսող նորագույն տեխնոլոգիաներից է, որը հետագա շահագործման ծախսեր չի պահանջում: Այն օգտագործվում է բոլոր տեսակի շենքերի, բնակելի տարածքների, արդյունաբերական տարածքների համար, նույնիսկ բացօթյա հատվածներում՝ աստիճանանների,մարզահրապարակների, ավտոկայանատեղերի և թռիչքուղիների համար: Կայունություն,հուսալիություն և առողջության համար անվտանգություն: Այս համակարգը չի այրում և չորացնում օդը ի տարբերություն սովորական էլեկտրական ջեռուցիչների: Հետևաբար ձեր բնակարանում մնում է միայն մարդու առողջության համար անհրաժեշտ բնական խոնավություն:
Ինֆրակարմիր ճառագայթներով ջեռուցման համակարգը այժմ ամենաարդյունավետն է բոլոր մյուս հայտնի ջեռուցման համակարգերից: Այն սենյակում ստեղծում է <<առողջ>> ջերմություն և էապես խնայում է էլեկտրաէներգիան, երկարակյաց է, անվտանգ և հուսալի:
Տեղադրման տարբերակները՝
1. Լամինատի տակ,
2. Մանրահատակի տակ,
3. Սալիկի տակ,
4. Գորգերի տակ ,
5. Մինչև 4 սմ հաստությամբ բետոնի(стяжка) տակ
6. Առաստաղին կամ պատերին
Կիրառության ոլորտները՝
1. Բնակարանային,
2. Գրասենյակային,
3. Պահեստային,
4. Արտադրական,
5. Անասնապահական,
6. Ջերմոցային տարածքներում,