Մերօրյա իրականությունում նկուղների խոնավությունը ամենատարածված խնդիրներից է, իսկ ինչ անել, եթե շինության կառուցապատման նախնական փուլում բավարար չափով չի իրականացվել նկուղի ջրամեկուսացումը: Այս պարագայում ձեզ օգնության կհասնի Penetron ջրամեկուսիչ նյութը, որը կիրառվում է բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների հուսալի և երկարակյաց ջրամեկուսացման նպատակով: Այն կարող է կիրառվել կառույցի ինչպես ներքին այնպես էլ արտաքին կողմից՝ ամբողջովին թաց մակերեսի վրա: Կառույցի պատերին քսելուց հետո նյութը սկսում է գործել ներխուժման էֆֆեկտով՝ խորը թափանցելով բետոնե կառուցվածքի մեջ (կարող է ներխուժել մինչև 90 սմ խորությամբ): Նյութի կիրառումից հետո բետոնի W-ն կարող է հասնել 20-ի և կատարել միկրոճաքերի ինքնաբուժում. Արդյունքը երկար սպասեցնել չի տա:
Պենետրոն տեսակի ջրամեկուսիչ նյութերի համակարգը ավելի քան 1 տասնյակ առավելություններ ունի ցանկացած այլ ջրամեկուսիչ նյութերի նկատմամբ. Տեխնոլոգիաների նորարարություն, արդյունավետություն, պրակտիկություն, ունիվերսալություն, արագ արդյունք, երկարակեցություն, էկոլոգիապես մաքրություն և այլն: Պենետրոն տեսակի նյութերի օգնությամբ կարելի է կանխել կամ մեկընդմիշտ վերացնել բետոնի ջրամեկուսացման հետ կապված բոլոր խնդիրները:
ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԼԻԱՐԺԵՔ ԱՆՋՐԱՆՑԻԿ ԲԵՏՈՆԸ և ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԲԵՏՈՆԵ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ և ԵՐԿԱՐԱԿՅԱՑ ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ: